Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեսիջ, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները փակուղում չեն (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
evrimaj2

2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդին առընթեր ամենախոշոր կինոֆինանսավորման՝ «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ: Թեմայի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հետ, ում խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին որոշ հարցերում, նաեւ՝ այս, խոչընդոտ է հանդիսացել. «Մեր գործընկերները անձնական նամակներում, անհատական ուղերձներում մեզ ասում էին, որ հիմա հարմար ժամանակը չէ, որպեսզի Հայաստանը դիմի հիմնադրամին անդամակցելու համար, որովհետեւ Հայաստանը ԵՏՄ մաս է կազմում, այսինքն՝ Հայաստանի կինոնախագծերը չեն ֆինասվավորվի, եւ դա ընդհանուր եվրոպական գաղափարախոսություն էր եւ քաղաքականություն»,-ասաց նա՝ հավելելով, որ «Եվրիմաժը» «մեսիջ» էր, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները փակուղում չեն: Մանրամասները՝ տեսանյութով