Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական խաղերում Հայաստանը կմասնակցի 2 մարզիկով  

Սպորտ
sport-olimpiakan

Նորվեգական Լիլեհամերում հունվարի 12-21-ը կայանալիք պատանեկան 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան ռեկորդային թվով երկրներ: Ինչպես տեղեկացնում է խաղերի պաշտոնական կայքը, 71 երկրներ են ցանկություն հայտնել մասնակցելու այդ ստուգատեսին, որոնցից 7-ն առաջին անգամ են հայտ ներկայացրել: Դրանք են Կիպրոսը, ՀԱՀ-ը, Արեւելյան Թիմորը, Նեպալը, Քենիան, Լիբիան եւ Ջամայկան: Ըստ նախնական տվյալների բոլորից շատ մասնակիցներ կունենան Նորվեգիան՝ 73 մարզիկ-մարզուհի, Ռուսաստանը՝ 67, ԱՄՆ-ն՝ 58, Կանադան՝ 50: Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, մենք այդ խաղերին կմասնակցենք 2 մարզիկով՝ Անաստասիա Գալուստյան, Միքայել Միքայելյան: