Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդվելու է գինեգործության պատմության եզակի նմուշ՝ 175- ամյա նկուղը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gini-1

Պուշկին 4/5 տան նկուղում պահպանվում է գինու հին մառան: Տան նկուղն էլ կառուցվել է 175 տարի առաջ: Շուտով այս կառույցն էլ կհամալրի կառավարության որոշմամբ քանդված շենքերի շարքը: «Գիտեմ, որ պատուհանից էշերով եւ ուղտերով բերում էին խաղողը, լցնում էին, եւ խողովակով գալիս էր այստեղ, այստեղ տրորիչն էր եւ կուժն էին լցնում մաքուր խաղողի հյութն էր եւ այնպես էին անում, որ ինքը իրան դառնում էր գինի, պետք չէր ծածկել, խառնել»,- ասում է տան սեփականատիրոջ փեսան՝ Կարեն Գրիգորյանը: gini 2 Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունը: Այստեղ ցանկանում են բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: «Ծիծաղելի կհնչի, բայց դա նույնն է, ոնց որ մեկը որոշի Եգիպտոսում Քեոբսի բուրգը քանդել եւ դրա փոխարեն կառուցի բազմաֆունկցիոնալ ինչ- որ տարածություն: Գինեգործության պատմության եզակի նմուշ է, դա ազգային արժեք է, փոքրիկ ազգային արժեք, որտեղ Թաիրովն է քայլել, ինքը գինին է պատրաստել, հնացած գեղեցիկ հնձանը: Ուղղակի արժանապատվության հարց է, եթե արժանապատվություն չունենք, եկեք քանդենք»,- ասում է «Տրինիտի Կանյոն Այգիներ»-ի տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքերով՝ լավագույն լուծումը պետք է լինի հնի եւ նորի խառնուրդը «Մի կողմից թող իրենք ճանաչեն գերակա շահ, կառուցեն այն, ինչ ուզում են, բայց նախագծերն այնպես լինի, որ հնարավորինս պահպանվի եղածը, մանավանդ խնդիր չէ եղածը, խոսքը վերաբերում է մեկ-երկու հարկին»: «Արենի» փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանն էլ վերջերս է վերադարձել Իսրայելից եւ հետաքրքիր համեմատություն է անում: «Գիտեք ինչն էր վիրավորական, մի ազգ, որը Հիսուսին չի ընդունում, բայց ամեն քայլափոխի ստեղծում է հնություն, ասում է ինքն այստեղ նստած էր, այստեղ ոտքն էր դրել, այստեղ ինչ է արել եւ այդ հնությունը վաճառում է: Խնդիրն այն է, որ մենք որպես տուրօպերատոր, ուզում ենք ունենալ պրոդուկտ, որ կարողանանք վաճառել»: gini Ի դեպ, այս նկուղում մինչեւ վերջերս պահպանվել է պատերազմի տարիներին տեղադրված տագնապային ազդանշանը: « Որ պտտում էին, մինչեւ Կինո Մոսկվա հասնում էր այդ ձայնը: Հրշեջներն ասեցին, քանդենք տանենք, որպես հիշատակ»,- ասում է Կարեն Գրիգորյանը: Պուշկինի 4/5 հասցեում եղել է նաեւ Հայաստանի առաջին ատամնաբուժական կլինիկան: Պատմական այս շինությունը պահպանելու խնդրանքով Երեւանի ճակատագրով մտահոգ քաղաքացիները կդիմեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: