Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդեմ «Ա1+»-ի «Թռչող Առագաստ»-ի գործով դատը հետաձգվեց

Հասարակություն
2df9053e89792bf65e77c8e58b6313fc

Ընդդեմ «Ա1+» հեռուստաընկերության «Թռչող Առագաստ» ՍՊԸ-ի հայցով նախնական դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Ռուբեն Ափինյանը ժամանակ տվեց «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Այվազյանին՝ ծանոթանալու գործի նյութերին: Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հասմիկ Փախանյանը դատարան ներկայացրած հայցում նշել էր միանգամից չորս պատասխանողի՝ «Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս» ՍՊԸ, mamul.am, «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ: Դատավոր Ռուբեն Ափինյանը հորդորեց հայցվորի ներկայացուցչին՝ հայցի տեքստում ուղղումներ իրականացնել, քանի որ «Ա1+» հեռուստաընկերությունը և mamul.am լրատվամիջոցները պատկանում են համապատասխանաբար «Մելտեքս» ՍՊԸ-ին և «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ին: Նշենք, որ «Թռչող Առագաստ» ընկերությունը պահանջում է «Ա1+» հեռուստաընկերությունից՝ հերքել «Օրացույց» հաղորդմամբ վերահրապարակած տեղեկությունը, ըստ որի՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանի զուգարանում է սպանվել Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը: Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Փախանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ խոստանալով դա անել հաջորդ անգամ: Ըստ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Այվազյանի՝ «Թռչող Առագաստ»-ի հայցն ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի անհիմն է և ենթակա է մերժման. «Մեր կարծիքով՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն որևէ վնաս՝ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին վերաբերող տվյալ ընկերությանը չի պատճառել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին, ժամը 16:15-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում: