Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանք» ՓԲԸ-ի մոմի արտադրամասն ամբողջությամբ այրվել է

Հասարակություն
1549c1b9d48c73073f8b2d8d898afbb0

Փետրվարի 1-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ  Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չոբանքյարա կոչվող զորամասի մոտակայքում գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 250 քմ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել՝  01.56-ին: «Վանք» ՓԲԸ-ի տարածքում այրվել է մոմի արտադրամասն ամբողջությամբ (մոտ 250 քմ տանիք, մոտ 500 կգ մոմ, մոտ 500 կգ քարածուխ և 3 հաստոց):