Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատին» թույլ չեն տվել մեկնել Սուխում

Սպորտ
sport-ararat

Երեւանի «Արարատը», որը ներկայումս ուսումնամարզումային հավաք է անցկացնում Սոչիում, հրաժարվել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ ընկերական խաղից: Պարզվում է, որ ռուսական ակումբը ուսհավաք է անցկանում Սուխումում: Դա նշանակում է, որ «Արարատը» պետք է մեկներ Աբխազիայի մայրաքաղաք, որպեսզի հանդիպեր «Վոլգայի» հետ: Սակայն Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուսլան Անջինջալը նշել է, որ այդ հանդիպումը չի կայանալու քաղաքական նկատառումով: «Արարատի» ներկայացուցիչները զանգահարեցին մեզ եւ ասացին, որ Հայաստանի ԱԳ նախարարությունն իրենց արգելել է ընկերական խաղ անցկացնել Աբխազիայում, քանի որ Վրաստանի ԱԳ նախարարությունը ցանկալի չի համարում հայ ֆուտբոլիստների ժամանումը Սուխումի: Հայկական ակումբը, ինքնին, չի կարող դեմ գնալ իր կառավարությանը: Այժմ մենք նոր մրցակից ենք փնտրում «Վոլգայի» համար, քանի որ հունվարի 27-ին թիմը վերջին հանդիպումը պետք է անցկացնի» - ասել է նախկին ֆուտբոլիստը: Ի դեպ, այսօր Սոչիում «Արարատը» պետք է ստուգողական խաղ անցկացներ «ԲՄԱ-Էներգիայի» հետ, սակայն այն չի կայացել ձյան սաստիկ տեղումների պատճառով: