Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Ադրբեջան՝ 1։1. Ստրասբուրգ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sarsang

Սարսանգի վերաբերյալ հակահայկական նախագիծն ընդունվեց «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով բանաձևի նախագիծը այսօր չպետք է քվեարկվի, այլ պետք է վերամշակվի։ ԵԽԽՎ պատվիրակներին մինչ քվեարկությունը առաջարկեց   հայ պատվիրակ Արմեն Ռուստամյանը, որը հիշեցրեց, որ զեկույցի հեղինակը չի եղել  տեղանքում  եւ օգագործում է ադրբեջանամետ ձեւակերպումներ։ Հեղինակը՝ Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը ,  պարզաբանեց, թե ինքը փորձել է, սակայն հայկական կողմը չի ընդառաջել։ Նա զեկույցի ընդունումը համարում է ազդանշան օգնելու տեղական բնակչությանը։ Հետաքրքիր է, որ քննարկման ժամանակ ադրբեջանցի  պատգամավոր  Ռաֆայել Հուսեյնովը, կարեւորելով նախագծի ընդունումը, հայտարարեց, թե իբր հայկական կողմը թունավորում է գետերը տարբեր միջոցներով, այդ թվում միջուկային զենքով՝ մոռանալով հիշատակել, որ նույն ջրային ռեսուրսը օգտագործում է նաեւ հայկական կողմը։ Բայց հայ պատվիրակներին այսօր երկրորդ անգամ հաջողություն չէր սպասվում,  նախագիծը  դրվեց քվերակության եւ անցավ՝ 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ ձայների հարաբերկցությամբ։ Հիշեցնենք, որ մինչ այդ եղել էր «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի  նախագծի քվեարկությունը, որը  տապալվել էր։