Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ի գործի ու իր հնարավոր պաշտոնավարման մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
UKYPYAnnyfE

ՀԱԿ կուսակցությունում եւ խմբակցությունում ընտրությունների մասնակցության, թեկնածություն առաջադրել-չառաջադրելու, մեկ ուրիշի առաջադրած թեկնածությունը պաշտպանելու հարց չի քննարկվել: ԱԺ-ում այսպես պատասխանեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ լրագրողների այն հարցին, թե արդյոք ստացե՞լ է առաջարկ՝ լինել հաջորդ օմբուդսմենը: «Կգա ժամանակը, քննարկումներ կլինեն, դուք էլ դրա մասին կիմանաք: Եթե առաջարկ լինի, մենք կքննարկենք: Գուցե մենք այլ թեկնածու կառաջադրենք, եթե ցանկանանք մասնակցել այդ ընտրություններին»,- հստակեցրեց Գագիկ Ջհանգիրյանը: Նա հրաժարվեց մեկնաբանել հրաժարական ներկայացրած օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի բացատրությունները. «Հարցրեք իրենից, թող ինքն էլ հրաժարականի դիմումի մասին մեկնաբանի»: Արդյոք պարոն Ջհանգիրյանն իրեն տեսնո՞ւմ է օմբուդսմենի պաշտոնում՝ հստակեցնող հարցին, նա պատասխանեց. «Ես ինձ նույնիսկ երբեք չէի պատկերացրել ԱԺ պատգամավորի պաշտոնում, բայց տեսեք՝ ես արդեն ԱԺ պատգամավոր եմ: Էլի տարբեր դերերում չեմ պատկերացրել, բայց կյանքը պարտադրել է»: Մարտի մեկին ՄԻԵԴ-ում կվերսկսվի «2008թ. մարտի մեկ»-ի գործով քննությունը: Ի՞նչ ակնկալիքներ կան: «Եթե սպանությունների մասին եք խոսում, ապա կոմունիկացիան սկսվել է, եւ եթե ցանկանում եք՝ մեկնաբանեմ այն, որ կառավարությունը եւս երկու ամիս ժամկետ է խնդրել՝ լրացուցիչ հարցադրումներին պատասխանելու համար, դա ընդունված պրակտիկա է: Այդտեղ արտառոց բան չկա՝ դժվար է պատասխանել, հեշտ չէ, քանի որ արդյունավետ քննություն չի կատարվել, ոչ մի մարդասպան պատժված չէ»,- արձագանքեց պատգամավորը: