Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչև 2060 թ. Հայաստանը կարող է կորցնել 93 000 աղջիկ, կին, մայր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sept

Առաջին դասարաններում աղջիկները գնալով քչանում են։ Եթե այսպես շարունակվի, մինչև 2060 թ. Հայաստանը կկորցնի 93 000 աղջիկ, կին, մայր։ Այս սոցիալական գովազդը ստեղծվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար»-ի ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Սեյվ դը չիլդրենի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշի նվազեցմանը՝ խնդրի վերաբերյալ բնակչության գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների դրական փոփոխության միջոցով։