Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրաժարվեց ընդունել խավիարը (տեսանյութ)

Քաղաքականություն
tJrQNpDSwUM

Երկու տուփ խավիար և մեկ դիմում-նամակ. «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամներն այսօր ակցիա էին անցկացնում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Նրանք պահանջում են չեղարկել վաղը ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քննարկումը: akcia 2 «Ադրբեջանը դեռ 2004 թվականից վարում է խավիարային դիվանագիտություն` կարողանալով գնել պատգամավորներին: Եկել ենք ասելու, որ չենք հասկանում, թե ինչպես կարող է արժեքներ քարոզող Բրիտանիան այսօր ներկայանալ խայտառակ զեկույցով»,-նշեց շարժման համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանը: Նրանք մոտ տասը րոպե սպասեցին դեսպանատան առջև, ապա ներքև իջավ փոխդեսպանը: Նա զրուցեց ակտիվիստ Արմանի հետ, վերցրեց դիմում-նամակը, սակայն հրաժարվեց ընդունել խավիարը: «Ես չեմ կարող դա ընդունել»,-ասաց նա՝ հավելելով, որ գուցե ակտիվիստների համար հանդիպում կազմակերպվի դեսպանի հետ: akcia 3