Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Կառույց, որտեղ ձևավորվում էր կենսակերպ». Պոլիտեխնիկը նշեց շինջոկատների օրը (տեսանյութ)

Հասարակություն
pol

Հարյուրից ավելի հյուրեր, ակտիվ ու ուսումնատենչ ուսանողներ՝ սպիտակ շապիկներով. պահպանելով հին ու բարի ավանդույթները՝ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը նշում է ուսանողական շինարարական ջոկատների 50-ամյակը: Հանդիսավոր նիստին նախ հնչեց ՀՀ օրհներգը, ապա Պոլիտեխնիկի հիմնը: «Դա հզոր ուսանողական շարժում էր: Ուսանողական ջոկատները կյանքի դպրոց էին:  Կառույց, որտեղ ձևավորվում էին ոչ միայն աշխատանքային հարաբերություններ, այլև կենսակերպ: Արդեն 60-ական թթ. սկսվեցին այլ կամավորական, ուսանողական շարժումներ, որոնք հիմք տվեցին ուսանողական հզոր կառույցի ձևավորման, որի շատ ներկայացուցիչներ այսօր այստեղ են»,-իր ելույթում նշեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Շինջոկատները ժամանակին մասնակցել են նաև Երիտասարդական պալատի շինարարական աշխատանքներին, որն այժմ արդեն չկա: Ներկաները նաև կարոտով հետևում էին էկրանին ցուցադրվող լուսանկարներին, որոնք ներկայացնում էին շինջոկատների անցած ճանապարհը: