Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց մեղադրանքի բոլոր դրվագներում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
permyakov

Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն այսօր իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներում: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում սկսված դատական նիստում մեղադրող Գեւորգ Գեւորգյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Ըստ որի՝ նա 28 կրակոցով տեղում սպանել է Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, իսկ մանկահասակ 6 ամսեկան Սերյոժա Ավետիսյանին ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված էր հասցրել՝   վնասելով կենսական լուրջ օրգանները: Սպանդից ողջ մնացած փոքրիկ Սերյոժան ընդամենը 7 օր ապրեց առանց իր հարազատների: Այսօր դատարանում սահմանվեց նաեւ ապացույցների հետազոտման կարգը՝ սկզբից կլսեն տուժողի իրավահաջորդներին, վկաներին, կհետազոտեն   գործի նյութերը, այնուհետեւ կլսեն ամբաստանյալին: Մինչեւ գործով վկա, տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը ցուցմունք կտար, փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց ուղիղ հեռարձակումն իրականացնել առանց ձայնի: Դատավարության կողմերը չառարկեցին: Այս պահին հեռարձակումն իրականացվում է առանց ձայնի: