Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտա Գասպարյանը երրորդ հաղթանակը տարավ «Ավստրալիա օփեն»-ում

Սպորտ
sport-tenis-gasparyan2

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը շարունակում է հաջող հանդես գալ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Մեր հայրենակիցը այսօր կայացած 1/16 եզրափակիչ խաղում երկու սեթում առավելության հասավ ղազախստանցի Յուլյա Պուտինցեւայի նկատմամբ՝ 6:3, 6:4: Հաջորդ փուլում Մարգարիտա Գասպարյանը կհանդիպի Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Դարյա Կասատկինա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ: