«Հովիկ Արգամիչը լավաշ էր ուտում». ՀՀԿ-ն նիստ է անում
ՀՀԿ նիստից առաջ կուսակցության համակիր Սուսաննա Սարգսյանը, նույն ինքը՝ ՀՀԿ-ի տատին, ամեն գնով փորձում էր լրագրողներին պատմել նախորդ գիշեր տեսած երազը, որը հետևյալն է. «Հովիկ Արգամիչս՝ սուրբ Հովհաննեսը, գիշերը երազիս երևաց: Լավաշ ուտելով նա մոտենում էր ժողովրդին ու լավաշը մեկնում նրան»: ՀՀԿ տատիկն իր երազն այսպես է մեկնաբանում՝ Հովիկ Աբրահամյանը ժողովրդին հաց և բարօրություն կբերի: Լրագրողներից մեկի հարցին՝ Արգամիչի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին է ավելի շատ սիրում, պատասխանում է. «Իմ սերը հավասար է, ոչ մեկին չեմ առանձնացնում»: Այսօր հինգշաբի է, քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Ըստ Սուսաննա Սարգսյանի. «Արգամիչն այսօր թռավ երկրից ու նիստին չի գա»: Կուսակցության խոսնակը ևս չի մասնակցում նիստին: Մելիք- Ադամյան փողոցով միայն Սերժ Սարգսյանի շքախումբն անցավ: