Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դոլմամա»-ն քանդում են՝ 19-րդ դարի այլ շինությունների հետ միասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
կաղ

Մայրաքաղաքի էլիտար ռեստորաններից մեկը համարվող «Դոլմամա»-ն քանդվելու է: Դեռ 2013 թ. կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային  շահ:  «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրն ասում է՝ կորցնելու է իր 18 տարվա աշխատանքը: «Վնասը միայն ինձ  չէ, ցանկություն կա ամբողջ փողոցը քանդելու:  Այստեղ կան մի քանի շենքեր, որոնք 19-րդ դարի են, հրշեջների շենքը 20-րդ դարի է»,- ասում է ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը: Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող  «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:  «Ես չգիտեմ մի տուրիստի, որը ուզում է Հայաստան գա եւ տեսնի նոր սարքած, այն էլ  այս կառուցապատողի սարքած շենքերից»,- ասում է Ժիրայր Ավանյանը: Նա առաջարկում է  «Հին Երեւան» նախագիծը իրագործել հենց Պուշկին փողոցի վրա: «Որը վերականգնելով ստանում էին այն, ինչ որ ուզում էին»: «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակի եռանկյունին պահպանելու համար 80  տուրօպերատորներ դիմել էին  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Ուզում ենք մի փոքր հատված պահպանվի, որը կարելի է ցույց տալ տուրիստին խնդիրը միայն դա է: Չի կարելի ամեն ինչը օտարել եւ անունը դնել պետական գերակա շահ:  «Օտարում են՝ մի մասնավորից տալիս են մեկ ուրիշ մասնավորի»,- ասում է «Արենի» փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը: Իսկ «Արմենիա Թրավել» տուրիստական գործակալության նախագահ Մարինա Կպրյանն ավելացնում է, որ  բոլոր տուրիստները հետաքրքրված են Հին Երեւանով: «Այսօր նորակառուց շենքերով տուրիստներին չես զարմացնի»: Քաղաքապետարանից տուրօպերատորներին տեղեկացրել էին, որ որոշված է՝  քանդելու են եւ տեղում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում,  ստեղծվելու են ստորգետնյա ավտոկայանտեղիներ, կանաչ տարածքներ եւ այլն։