Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենք են այս վիրուսը տարածում, որ փող աշխատեն». հարցում՝ խոզի գրիպի վերաբերյալ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled333

Առողջապահության  նախարարությունը պնդում է՝  վերջին 3 օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Քաղաքացիները  միանշանակ չեն արձագանքում  այս հայտարարությանը.  «Ինձ թվում է՝ ավելի է ավելանում»,-նշեց մի քաղաքացի: «Չեմ հավատում բժիշկների խոսքին, Առողջապահության նախարարության ոչ մի խոսքին: Այնտեղ դեղերն էլ են վերցնում, դեղատներում վաճառում են, ոչ մի միջոցառում էլ չեն իրականացնում: Նույնիսկ մտածում եմ, որ իրենք են այս վիրուսը տարածում, որ փող աշխատեն, դեղերը վաճառեն»,-շեշտեց մեկ այլ քաղաքացի: Նախարարությունը կոչ էր արել ՝  սուր շնչառական վարակների դեպքում դիմել բժշկի եւ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Որքանո՞վ են քաղաքացիները հետեւում այս խորհրդին։ Մանրամասները՝ տեսանյութում