Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՄՈՒԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

ՀՀ-յան բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներն առանց բացառության այսօր միախմբվեցին մի գաղափարի շուրջ: Այն է. տեղեկատվական ճնշում գործադրել Կառավարության վրա:

Չնայած անհրաժեշտ հիմնավորումներով բազմիցս քննադատվել «Մամուլի մասին» օրենքի նախագիծն, այնուամենայնիվ, հատկապես արդարադատության նախարարի հայտարարություններից պարզ է դարձել, որ նախագիծը ներկայացվելու է ԱԺ-ի քննարկմանը:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները օրենքից վերհանել եւ ներկայացնում այն կետերը, որոնք հակասում են Եվրախորհրդի պահանջներին եւ ժողովրդավարությանը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները պահանջում են օրինագիծը ԱԺ-ում քննարկման չդնել: Իսկ մինչ նոր նախագծի մշակումը Հայաստանի մամուլը գործի առկա օրենսդրության սահմաններում: Գործող գրեթե բոլոր լրատվամիջոցների եւ նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում միացան արված հայտարարությանը: