Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է ներողություն խնդրել ու հեռանալ

Քաղաքականություն
a1e29443d8c464899498f98960d490a8

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դեռ չի որոշել՝ վերադառնալո՞ւ է քաղաքականություն, թե՞ շարունակելու է միայն բիզնեսով զբաղվել: «Կնայենք դաշտը, կհասկանանք: Եթե օրինականությունների ցանկություն կա, որ առավել օրինական, օրենքով սահմանված կարգով ամեն ինչ լինի, դա առավել հնարավորություն է տալիս, որ ցանկանաս գնալ: Հետո պետք է նայենք, թե քաղաքական դաշտում խաղացողները ովքե՞ր են: Վերջին հաշվով, ես կարծում եմ, որ որոշակի սերնդափոխություն է պետք անել, որոշակի նոր կարգավիճակ, նոր վիճակ, նոր խումբ, նոր պատկերացում, նոր առաջարկ, նոր պահանջ», -լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը: Խաչատուր Սուքիասյանի խոսքերով՝ արդեն 25 տարի է ընդհանուր դաշտը հնացած է «Այս մայթից այն մայթ են թռչում, այն մայթից այս մայթ են թռչում, սա նույնպես պետք է կարգավորվի, կարծում եմ՝ ժամանակն է ստանդարտներ դնել, պահանջներ»: «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատերը կարծում է, որ արեւմտյան չափորոշիչներով պետք է առաջնորդվել, երբ ցանկացած քաղաքական գործիչ, կուսակցության ղեկավար, տարիների ընթացքում գլոբալ սխալ է կատարում, կանգնում է ամբիոնի մոտ, ներողություն է խնդրում ու հեռանում է քաղաքական դաշտից: «Հայաստանում ինչ ուզում է լինի, ուզում է օդ թռչի, կոսմոսից ամենավատ գործողությունները կատարի, ասում են ի՞նչ է եղել որ, այդպիսի բան չկա: Հիմա նշանակում է, որ մեր հասարակությունն է պասիվ, եւ այդ պահանջը հասարակությունը պետք է դնի»,- ասում է գործարարը: Նա նշում է, որ ինքը եւս հիասթափություն է ապրել. «Ոնց կարող է հիասթափություն չլինի, անօրինական ամեն ինչ արվում է, ի՞նչ չի արվել, բոլորդ գիտեք»: