A
A
Հրդեհ՝ «Ֆլեշ»-ի նավթաբազաներում
Հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:
Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:
Ներկայումս ընթանում են առաջին ցիստեռնի հրդեհաշիջման աշխատանքները, նաև՝ երկրորդ ցիստեռնի հովացման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին:
Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՏԿԱԻՆ
........
Իդեպ
Ֆլեշի սեփականատեր, գործարար Բարսեղ Բեգլարյանը Առավոտի հետ զրույցում ասել է որ հրդեհի պատճառների եւ վնասի չափի մասին որեւէ տեղեկություն առայժմ չունի: