Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանին քննչականում սպառնացել են կալանքով (տեսանյութ)

Հասարակություն
Jirayr-Sefilyan

«Կանչել էին հարցաքննության նպատակով՝ մեր հայտնի գործի շրջանակներում: Երկու ամիս առաջ նույնպես կանչել էին: Հերթական անգամ նրանք փորձեցին սպառնալ, որ անձամբ ես իմ քաղաքական գործունեությունը դադարեցնեմ : Քննիչն ասում էր, որ վերջին անգամ ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք ձեր գործունեությունը, ապա դուք նորից հայտնվելու եք ճաղերի ետևում: Եթե նախորդ անգամ ուղղակի ակնարկներով էր այդ միտքը փոխանցվում, ապա այս անգամ ուղղակի հենց այդ բառերով էլ ասաց»,- դուրս գալով Հատուկ քննչական կոմիտեի շենքից՝ լրագրողների հետ զրույցում շեշտեց  «Նոր Հայաստան» փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինս այսօր այնտեղ հարցաքննության էր հրավիրվել Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ հարուցված գործի շրջանակներում: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝  Քննչական կոմիտեն իր հավանական կալանքը փորձում է պատճառաբանել նրանով, որ ինքը իրավունք չունի քաղաքից բացակայել և  քաղաքից բացակայելու դեպքում իրենց պատշաճ ձևով չի  իրազեկում: «Այս անգամ ի զարմանս ինձ, նաև հիշատակվեց մեր վերջին հայտարարությունը, որտեղ մենք քաղաքացիներին հուշում էինք, որ քաղաքացին իրավունք ունի պաշտպանվելու : Այդ հայտարարությունն այս համակարգին կարծես թե շատ է ցավացրել և խիստ վրդովված էին նրանք այդ հայտարարությունից: Հստակ մատնացույց անելով այդ հայտարարությունը, քննիչն  ուզում էր հասկացնել, որ այսպես շարունակելու դեպքում՝  դուք, անպայման,նորից հայտնվելու եք կալանքի մեջ »,- նշեց  պարոն Սեֆիլյանը: Մանրամասները՝ տեսանյութում