Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անապահով խավի համար թվային ընդունիչ սարքերն արդեն Հայաստանում են (տեսանյութ)

Հասարակություն
sarqer

Հայաստանն ամբողջությամբ դեռ չի անցել թվային հեռարձակման: Ինչպես ավելի վաղ «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանը, քանի դեռ անապահով ընտանիքների համար ձեռք չեն բերվել թվային հեռուստատեսության ընդունիչ սարքերը, անջատումներ տեղի չեն ունենա: Այսօր արդեն մեզ հետ զրույցում Գրիգոր Ամալյանը նշեց, որ սարքերն արդեն Հայաստանում են. «Սարքերն արդեն մեր Հանրապետության տարածքում են, սակայն դեռ մաքսազերծման գործընթաց պետք է անցնեն: Հետո արդեն տեղի կունենա սարքերի ընդունումը, ապա հանձնումը Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն»: Թե քանի օրում կիրականացվի սարքերի մաքսազերծումը եւ երբ կսկսվի սարքերի տրամադրման գործընթացը, Ամալյանը հստակ չի կարող ասել, բայց վստահեցնում է, որ գործընթացը երկար չի տեւի: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ սոցիալապես անապահով խավին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը տրամադրվելու են անվճար: