Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռայո Վալյեկանո»-ն ցանկանում է վարձակալել Արազ Օզբիլիսին

Սպորտ
gagik3

Իսպանիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանո» ակումբը ցանկանում է վարձակալել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Այդ մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Իսպանական ակումբն արդեն առաջարկ է արել Մոսկվայի «Սպարտակին», սակայն կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ակումբները շարունակում են բանակցությունները: Ըստ լրատվամիջոցի, Արազ Օզբիլիսը «Սպարտակում» ստանում է տարեկան 1,5 մլն եվրո աշխատավարձ: Նա ռուսական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը: