Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսիմ Մանուկյանի հնարքը լավագույնն է 2015 թվականին (տեսանյութ)

Սպորտ
gagu

Հայաստանի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի կիրառած հնարքը ըմբշամարտի միջազգային միության կողմից ճանաչվել է 2015 թվականի լավագույն նետում: Խոսքը վերաբերում է անցած տարի Բաքվում կայացած եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի Մաքսիմ Մանուկյան – Սաման Թահմասեբի մրցամարտին: Մեր մարզիկն արդեն 20-րդ վարկյանին անսպասելի հնարք էր կիրառել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, որի արդյունքում վստահ հաղթանակ էր տարել: Նշենք, որ հաջորդ փուլում մեր 74 կգ քաշային ըմբիշը միավորներով պարտվել էր ուկրաինացի Ժան Բելենյուկին եւ դուրս մնացել պայքարից: