A
A
Արդարադատության նախարարը՝ Սողոմոն Քոչարյանի մահվան պատճառների մասին
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սողոմոն Քոչարյանի առողջության համար պատասխանատուների անուններ չի տա: «Նրա առողջության պահպանման համար քրեակատարողական հիմնարկում բժշկական անձնակազմ կա... Չէի ասի, որ ինչ-որ մեկը չի հետեւել»,-այսօրվա ամփոփիչ ասուլիսում ասում է նախարարը: Ըստ նրա՝ ամեն ինչ արվել է: «Փաստն ունենք արձանագրված, չէի ցանկանա հետադարձ հայացք գցել»,-մարդու մահը նկատի ունենալով ասում է նախարարը: