Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկով առած իրերը մի քանի րոպեում ոչնչացան. խոշոր հրդեհ (տեսանյութ)

Մարզեր Հասարակություն
fire

Օրը դաժան լուրով է սկսվել Լոռու մարզի Գուգարք գյուղի որոշ բնակիչների համար։ Աշխատավայրում գտնվող Օֆելյա Եգանյանին հարեւանները կանչել են, թե տունդ այրվում է։ Ոչինչ  էլ չունեմ, միայն հագիս հագուստը,- արտասվելով պատմում է կինը։ Ըստ նրա՝ տան կահկարասին վերջերս է գնել, ընդ որում՝ վարկով, ու հիմա չգիտի՝ ինչ պետք է անի։ Այսօր ժամը 08.21-ին հրշեջ ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3-րդ հարթակում այրվում է երկհարկանի փայտե տնակ: Այրվել է վեց բնակարան։ Ըստ ՏԿԱԻՆ-ի՝ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.10-ին: Բարեբախտաբար. զոհեր չկան։ Մանրամասները՝  «Լոռի» ՀԸ  տեսանյութում։