Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր 14 հրաձիգներ կպայքարեն 2016թ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Սպորտ
sport1

Հայաստանի 14 հրաձիգներ կպայքարեն 2016թ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Այս տարվա օլիմպիական վարկանիշային երկու մրցաշարերն էլ Բաքվում էին: Մեկը` Եվրոպական խաղերն էին, որտեղ ամբողջ ներուժով չենք մասնակցել, իսկ երկրորդը՝ Գաբալայում կայացավ աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հասկանալի պատճառներով մենք չենք մասնակցել: Գալիք տարի կարող ենք պայքարել ուղեգրերի համար փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Առաջին անգամ Հայաստանի հավաքականը կունենա 16 մասնակից՝ 2 մարզիչ եւ 14 մարզիկ: Հավանականություն կա, որ երեք հրաձիգ կունենանք օլիմպիական խաղերում» - նշել է փորձառու մասնագետը: