Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները կենթարկվեն քրեական պատասխանատվության (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-Nkar-Nexine-Bisharyan

Այսօր ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանին հետաքրքրում էր ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված նրա հարցը այսպիսին էր. «Այս հարցը և դրական կողմ ունի և նաև բացասական ։ Դու՞ք ուսումնասիրել եք այլ երկրների փորձը , կան այդպիսի քրեականացված հոդվածներ այլ երկրներում, կարող եք այդպիսի օրինակներ բերել, որից ելնելով մենք էլ ենք նախատեսում նման մոտեցումներ»։ Նախարարը ի պատասխան շեշտեց. «Օրինակ Էստոնիայի ՔՕ-ով  նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոց վարող այն վարորդին ,  ով գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ , պատժել   կամ տուգանքով կամ միանգամից ազատազրել մինչև 2 տարի ժամկետով . Լատվիայում նույնպես այսպիսի մոտեցում կա՝ ազատազրկում մինչև մեկ տարի կամ կալանք՝ հարկադրանքի միջոցների կիրառմամբ և այլն։ Ի դեպ ՌԴ-ում էլ քրեականացումը ուժի մեջ է մտել 2015թ-ի հուլիսին, այսինքն իրենք էլ են ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքում  հանգել նրան, որ դրա անհրաժեշտությունը կա։ Այդպիսի վիճակում մեքենա վարելու պատիժը դարձրել ենք երկուհարյուրապատիկ ՝ 100 հազարից՝ 200 հազար ։ Մեկ տարվա ընթացքում, եթե կրկնվում է ՝ 200 հազարը կդառնա 400 հազար , իսկ երրորդ անգամ կատարելը կհանգեցնի տուգանքի եռապատիկի չափով տուգանման , այսինքն 600 հազար դրամ, գումարած դրան՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում՝  մեկ տարի ժամկետով»։ Անդրադառնալով հաշվառման համարանիշներին Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Շատ է աճել այդպիսի համարանիշներով վարորդների թիվը և այս դեպքում ևս մենք գնացել ենք խստացման ճանապարհով։