Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ Ն. Փաշինյանի՝ Հովիկ Աբրահամյանի գործերը առաջիկայում վատ են լինելու (տեսանյութ)

Քաղաքականություն
PEBOiY9JRNY

ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Վերահսկիչ պալատի՝ 2014թ. հաշվետվությանը, հիմնականում խոսեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հարստությունից ու նրա առանձնատնից: Նա հայտարարեց, որ խորհրդարանական քննությունից հետո ի վերջո հաջողվեց Իշխան Զաքարյանի հետ կապված մի չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել ու նրան բերման ենթարկել ԱԺ. «Բայց ՎՊ նախագահը երեկ այստեղ էր մեր կողքին նստած, ու մենք բոլորս հպարտ էինք, որ նա մեր կողքին նստած էր, չնայած՝ հիմա այստեղ չէ՝ մեր կողքին նստած: Երբ նա կառուցում էր մի քանի միլիոնանոց դղյակը ՊՆ մոտ, չէր պատկերացնում, թե որտեղից իրեն այդքան փող: Պարզվում է՝ այդ տունն ինքն է կառուցում, սակայն  ոչ թե իր, այլ Ալբերտ Բոյաջյանի համար ու նրա փողերով»: «Հաշվետվությունից խոսեք...Խորը մտքեր արտասանեք»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Վերջին օրերին ԱԺ-ին բնորոշ ձեւով արտասանե՞մ, ասենք՝ նապաստակ-նապաստակ ի՞նչ ես նստել ծառի տակ: Ծիտիկ-ծիտիկը ձեր խմբակցության անունից կհնչի»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանն ու շարունակեց նույն ոգով: Պատգամավորը եւս մի քանի փաստեր բերեց Ալբերտ Բոյաջյանի ու Իշխան Զաքարյանի կապի վերաբերյալ ու նշեց. «Սրանից հետո հասկանալի է՝ ինչ էր նշանակում 2012թ. ԱԺ-ում իր հաշվետվությունը, երբ գյաջի, պլինդուզի կտորները ձեռքին ապացուցում էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ինչպես էր լափում բյուջեի 70 տոկոսը: Հարցն այն է, որ ինչ-որ մի կոռումպացված մարմին դուրս է եկել մյուսի դեմ: Այստեղ այլ ենթատեքստ կա: Դա  ներիշխանական ինտրիգ-դավադրության կարևորագույն դրսեւորումն էր: Դրա առաջնորդը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, որն իր վերահսկողության տակ առնելով իշխանության ու ընդդիմադիրների մեծ մասին, փորձեց վերցնել իշխանությունը՝ տապալելով Տիգրան Սարգսյանին՝ դառնալով իշխանության ժառանգորդը: Հովիկ Աբրահամյանի պլանը մասամբ հաջողվեց՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը ռևանշի հասավ. «Ինչպես Հովիկ Աբրահամյանը բամփեց Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանը ստիպեց Հովիկ Աբրահամյանին բամփել իր սիրելի խնամի Ծառուկյանին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը հետ բերեց Տիգրան Սարգսյանին ԵՏՄ, դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի գործերը առաջիկայում վատ են լինելու, քանի որ սեպ է խրվել Հովիկի ու իր սիրելի խնամու միջեւ: Նրա քնքուշ հարաբերություններ մի շարք ընդդիմադիրների միջեւ, որ ժամանակին քերթում էին կառավարության ներկայացուցիչներին, այժմ Հովիկ Աբրահամյան մասին առնվազն ասում են կամ լավը, կամ՝ ոչինչ»: «Դատական նիստն ավարտվեց, գործն էլ կարճվեց»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: