Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակը միայն ու միայն հնարավոր է տոնել Բաքվում. Վովա Վարդանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vova

«Հասարակությունը ոչ թե պիտի պատրաստվի, այլ միշտ պետք է պատերազմի մեջ լինի». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: «Մենք 1998 թվականից պատերազմի մեջ ենք, հիմա լարվածությունը թուլացած է, բայց դա չի նշանակում, թե պատերազմը վերջացել է, մեր պատերազմի մասնակիցներն էլ սխալվում են, որ ասում են, թե պատերազմը հաղթել են: Որտե՞ղ եք հաղթել, մի երկու անգամ ծեծել ենք թուրքին ու լավ ենք ծեծել, բայց դա չի նշանակում հաղթանակ: Հաղթանակը միայն ու միայն հնարավոր է տոնել Բաքվում»,-ասաց նա՝ հավելելով. «Թուրքին խփում ենք, թուրքերի ղեկավարության վեջը չէ, իրանց համար շատ ավելի կարեւոր է պրոպագանդիստական մենամարտը, որ տակ չտան, քանի որ ալիեւների եւ փաշաեւների կլանը ոչ մի դեպքում չի ուզում զիջել իշխանությունը, ինչը մեզ ձեռք է տալիս: Կարճ ասած՝ լավ ընտանիք է, ճիշտ կլինի, որ նրանք մնան՝ մինչեւ Բաքուն չվերցնենք»: Վովա Վարդանովն անդրադարձավ նաեւ սահմանում վերջին օրերին տիրող լարվածությանը՝ փաստելով. «Տանկը առաջին դեպքը չէր, ուղղակի էս վերջերս էր առաջին դեպքը:Մենք միշտ մոռանում ենք, որ պատերազմը քիչ թե շատ մարել է 1994-ին, բայց դրանից հետո եղել են լարված 90-ականները: 1997-1998 թվականներին էլ էին տանկերով խփում,մեկ-մեկ գրադ էր աշխատում»: Լրագրողներից մեկի հարցին,թե ինչով է պայմանավորված այն, որ սահմանին լարվածությունն աճում է հատկապես ձմռան ամիսներին, Վարդանովը պատասխանեց. «Որովհետեւ մենք հայերով լուրջ ստերեոտիպ ունենք, որ թուրքը ձմռանը չի կռվում, բայց թուրքն անընդհատ ձմռանը հարձակվում է, որովհետեւ գիտի, որ մենք տենց ենք կարծում: Թուրքը վատ չի կռվում, միշտ իրենց ծեծել ենք ու կծեծենք, բայց իրանք լավ են կռվում, իրենց մեջ լավ զինվորներ կան, իրենք ավարներ, լեզգիներ ունեն, որոնք դուխով ժողովուրդ են, խելացի զինվորներ ունեն, դրանք թալիշներն են: Կարճ ասած՝ թուրքին թերագնահատելը սխալ է: Որ կծեծենք նրան, միանշանակ է, բայց դա նրանից չէ, որ մենք լավ զինվոր ենք, այլ նրանից, որ այլ ելք չունենք»: