A
A
Բերման է ենթարկվել Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը Րոպեներ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին` 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի նկարը և նրա մասին պաստառ ցուցադրելու համար։ Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որի հիման վրա նստացույցի մասնակիցը բերման է ենթարկվել, և անհապաղ ազատ արձակել Հայկ Կյուրեղյանին սպառնացող վտանգի մասին իրազեկող և ահազանգող Արամ Թարվերդյանին։ Լուսանկարը՝ ֆեյսբուքից