Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը չի հեռանում ամբիոնից. հայտարարվեց ընդմիջում (տեսանյութ)

Քաղաքականություն
parliament

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ստիպված էր ընդմիջում հայտարարել. պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չէր հեռանում ամբիոնից։ «Ձեր կապրիզները Ձեր շրջապատում արեք, Ձեր տանը խոսեք ամեն ինչից, մի ջենտլմեն չկա՞ դուրս հրավիրի պատգամավորին»,- Շարմազանովի խոսքերն ազդեցություն չունեցան։ Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը շարունակում էր համառորեն մնալ ամբիոնի մոտ եւ պնդել, որ միացնեն իր խոսափողը, քանի որ ինքը դեռ երեք րոպե ուներ ելույթի ունենալու համար: «Դե էստեղ մնացեք, որ մարդիկ չաշխատեն... Օգտվեք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող գալ, գրկել ու տանել ձեզ դուրս... Մի ջենտլմեն չկա՞, որ գա ձեզ հրավիրի դուրս: Ես գիտեի՝ դուք ադեկվատ մարդ եք, սակայն ընթերցեմ՝ ինչ է ասում Կանոնակարգ օրենքը կարգազանց պարգավորների համար... արա, էս ով ա, արա»,- Էդուարդ Շարմազանովի նյարդերը տեղի էին տալիս, սակայն նա կետ առ կետ ընթերցեց կարգազանց պատգամավորների մասին կետերը:  Զարուհի Փոստանջյանն էլ կոչ արեց ընթերցել այն կետերը, թե որ դեպքում է պատգամավորը համարվում կարգազանց: Քիչ անց ԱԺ փոխնախագահը հայտարարեց երեսուն րոպե ընդմիջում: