Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Խուրշուդյանը ներկայացնում է հայկական հարցը Բրյուսելում

Քաղաքականություն
xur

Եվրոպական ժողովրդական կուսակցությունում (ԵԺԿ) «Ժառանգություն» կուսակցության հատուկ ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը երկու ելույթով հանդես եկավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովում, որը դեկտեմբերի 10-11-ը տեղի ունեցավ Բելգիայի մայրաքաղաքում: Առաջին ելույթում ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատության, ինքնորոշման եւ ճանաչված ինքնիշխանության հայտը եւ քննադատություն՝ ուղղված Եվրոպային, մասնավորապես ԵԺԿ-ին, այն լույսի ներքո, որ հակառակ եվրոպական արժեքների եւ միջազգային սկզբունքների` երկու վնասակար, կեղծ բանաձեւերի նախագծեր են մտցվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) օրակարգ՝ լիագումար նիստից առաջ ընդունվելով համապատասխան հանձնաժողովների կողմից: Խուրշուդյանի երկրորդ ելույթը, որքան էլ տարօրինակ է, վերաբերում էր նույն նպատակներին, բայց այս անգամ կապված արդեն իսկ ճանաչված Հայաստանի Հանրապետությանը: Բանախոսը ուշադրություն սեւեռեց, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վրա, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, մանրամասնորեն անդրադարձավ Սերժ Սարգսյանի եւ նրա կուսակցական  անձնակազմի միջոցով համակարգված ընթացակարգային եւ բովանդակային կեղծիքին, որի արդյունքում կրկին գործ ունենք գողացված քվեարկության, այն է՝ Սահմանադրության, հայկական պետականության, նրա բոլոր քաղաքացիների դեմ ուղղված հրեշավոր հանցագործության հետ: