Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Մալխասյան. «Հաղթանակը մեր ձեռքում է» . թարմացված (տեսանյութ)

Քաղաքականություն
malxasyan

18.20 Ազատության հրապարակում այսօր անցկացվող հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ, «Նոր Հայատան» փրկության ճակատի անդամ Վարդան Մալխասյանն իր ելույթում հայտարարեց, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ է ասել սահմանադրություն կոչված խեղկատակություն-հանրաքվեին. «Իշխանությունները, գործի դնելով կեղծիքի ու բռնության մեքենան, ուղղակի թվերը շուռ են տվել՝ 70 տոկոս ոչ-ը դարձրել է այո: Գողացել է ժողովրդից քվեն, նրա արժանապատվությունը, նրա հայրենիքը»: Ըստ նրա՝ ՀՀ իշխանություն բռնազավթածները հետայսու լուրջ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. «Յուրաքանչյուր օր նրանք հոշոտում են մեր ազգային արժանապատվությունը, պղծում են մեր ազգային սրբությունները ու հոշոտում են մեր երկիրը ներսից: Բոլոր կեղծիքները իշխանությունները կատարեցին  կամակատարների, լակեյների, նաեւ՝ գողականների միջոցով, առանց որոնց իշխանությունը մեկ ժամ անգամ չի կարող գոյատեւել»: Վարդան Մալխասյանը վստահ է՝ մենք հասել ենք մի կետի, որ սանտիմետր անգամ նահանջելու տեղ չկա. «Ուստի, բոլորը պետք է հասկանան, որ բռնատիրության դեմ պայքարը դա ազգային ազտագրական պայքար է: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է դառնա այս պայքարի նվիրյալն ու զինվորը»: Սերժ Սարգսյանի ռեժիմը իրականում քայքայված է ու կանգնած է կործանման եզրին՝ սփոփում է Վարդան Մալխասյանը բոլոր նրանց, որոնք կարծում են, թե իշխանությունների դեմ որեւէ քայլ անել հնարավոր չէ. «Նրանք ունեն ահռելի փող, հարստություն, սակայն չունեն ժողովրդի վստահություն, բարոյականություն: Իսկ մենք ուժեղ ենք, մեր ուժը մեր միասնականության մեջ է: Հաղթանակը մեր ձեռքում է: Նրանք, որոնք չեն հավատում, ապա պիտի իմանան, որ չեն հասնի իրենց նպատակին»:   18։00.  «Մենք ակնկալում ենք միջազգային հանրությունից , որ զորավիգ կանգնի, նեցուկ կանգնի հայ ժողովրդի կամարտահայտությանը եւ պահանջի Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի հրաժարականը, զուգահեռաբար ապահովելով՝ անցնցում արտահերթ ընտրություններ»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց. «Եթե այսպես շարունակվի, մյուս սերունդը այլեւս այստեղ չի լինելու, նրանք միայն տարին մի անգամ, հեռվից, կխմեն Հայաստանի կենացը»: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց գալիք  մարզային հանդիպումների մասին: Մեկ շաբաթ «Նոր Հայաստանը»  կշրջի տարբեր քաղաքներով, հետո  կվերադառնա Ազատության հրապարակ: 17։17 «Նոր Հայաստանին», այնուամենայնիվ, հաջողվեց վրաններ տեղադրել Ազատության հրապարակում. այս անգամ ոստիկանությունը դրան չխոչընդոտեց։ Միայն թե այս անգամ վրանները թղթից են։ vran4 17։15 Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքից առաջ միջադեպ տեղի ունեցավ: Հիմնադիր խորհրդարանի անդամ Պարույր Վարդանյանը փորձեց փայտերի խուրձ մոտեցնել նստացույց անցկացնողների վրանի մոտ, սակայն ոստիկանությունը խոչընդոտեց նրան: Ոստիկանները Հիմնադիր խորհրդարանի անդամին ուղեկցեցին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ: Վերջինս կարճ հարցուփորձից հետո հրամայեց փայտի խուրձը դուրս տանել հրապարակից: «Ա1+»- ի հետ զրույցում Պարույր Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք այդ փայտն օգտագործելու էին ինքնաեռերը տաքացնելու համար: Հիշեցնենք նաև, որ քիչ անց կմեկնարկի նաև «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը, որի ավարտից հետո էլ կլինի երթ: 12348755_1069022503149479_1537182407_n