Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարիին ոտքերից եւ ձեռքերից բռնելով` նստեցրին մեքենան (տեսանյութ)

Քաղաքականություն
gaspari1

Ոստիկանության աշխատակիցներն այսօր այցելեցին ակտիվիստ Վարդգես Գասպարիի տուն: Նրանք եկել էին նրան բերման ենթարկելու: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Գասպարին մեղադրվում է 2014թ. ապրիլի 7-ին Վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու, ինչպես նաեւ դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու համար: Ոստիկաններն ամեն կերպ փորձում էին համոզել Գասպարիին գնալ իրենց հետ, սակայն նա չէր համաձայնում: Ուստի նրանք, Գասպարիի ոտքերից եւ ձեռքերից բռնելով նստեցրին մեքենան եւ տարան: Ի դեպ, ոստիկանները մինչ այդ Գասպարիին առաջարկեցին բաճկոն հագնել՝ նշելով, որ դրսում ցուրտ է: Մանրամասները՝ տեսանյութում