Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման են ենթարկել «Հակահարված»-ի անդամին

Քաղաքականություն
marinka1

Այսօր 20։00-ի սահմաններում բերման են ենթարկել «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գեւորգյանին։ «Հակահարված»-ի անդամներից Հերբերտ Գեւորգյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կողբացի փողոցում գտնվող սրճարաններից մեկի առջեւից քաղաքացիական հագուստով անձինք Արտակ Գեւորգյանին բռնի կերպով տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն.«Ժամը մոտ 14։00-ից սկսած նկատեցինք, որ դրսում մի մեքենա է կանգնած ու ժամեր էին անցնում, բայց դեռ նույն տեղում էր։ Հասկացանք՝մեզ են հետեւում։ Ժամը մոտ 20։00-ին մեքենայից դուրս եկան,մտան սրճարան ու ասեցին՝կարելի՞ է ձեզ մեկ րոպեով, մեր այն հարցին, թե ինչո՞ւ, պատասխանեցին, որ կենտրոնի բաժնից ենք ու գործի շրջանակներում կասկածվում եք։ Հարցրինք, թե ինչ գործ է, ասացին, որ գալիս եք՝ եկեք, չէ, ուրեմն Ձեզ(Արտակ Գեւորգյանին է դիմում) պետք է բերման ենթարկենք։ Ու Արտակին նստեցրին մեքենան եւ տարան»։ Մեր այն հարցին, թե ինչ կասկածներ ունեն, ինչ հիմքով են բերման ենթարկել, Հերբերտ Գեւորգյանը պատասխանեց.«Ասում են, թե ՄԻՊ-ի գրասենյակի առջեւ տեղի ունեցածի վերաբերյալ է, եւ հիմա էլ այդ գործով նյութեր են նախապատրաստում։ Բայց մենք դրա հետ ոչ մի կապ չունենք ու այնտեղ չենք էլ եղել»։