A
A
«Հանձնաժողովի նախագահը պառկել էր սեղանի և մատյանների վրա». ՀԱԿ վստահված անձ (տեսանյութ)
Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թիվ 2/36 ընտրատեղամասում, որպես ՀԱԿ վստահված անձ, հանրաքվեի ընթացքին հետևել է 18-ամյա Տաթևիկ Կարապետյանը: Նա արձանագրել մի շարք խախտումներ. «Բազմաթիվ անգամ նկատել եմ, որ մեր հանձնաժողովի նախագահը պառկել է սեղանի և մատյանների վրա՝ գրիչը և կնիքը ձեռքին, նկատողություն եմ արել ու ինքը վեր է կացել: Ժամը 19 անց 14-ին ինքն ինձ բրդեց արկղի մոտից, և այդ պահին 30-40 տղամարդ եկան և տեսա, թե ինչպես էին ծոցագրպաններից խուրձով ծրարներ հանում, և լցոնում կատարվեց»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: Հենց Տաթևիկ Կարապետյանի պահանջով էլ, այսօր վերահաշվարկ է կատարվում 2/36 ընտրատեղամասում: Մանրամասները՝ տեսանյութում