Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեր հետեւից շատ տգեղ բաներ են խոսում. Զ. Փոստանջյանը՝ Գ. Սահակյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
zara11

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը համակարգչով մոտեցավ խոսափողին՝ փորձելով տեսանյութ միացնել, սակայն ԱԺ նախագահն անջատեց նրա խոսափողը՝ խնդրելով բառերով խոսել: «Մի քիչ սպասեք, կանցնի»,-ասաց Գալուստ Սահակյանը: «Ես ձեզ հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, որովհետեւ նման բաները ձեզ չեն գեղեցկացնում: Ձեր հետեւից շատ տգեղ բաներ են արտահայտում, որը ես չեմ ցանկանում լսել»,-ի պատասխան՝ նշեց Զարուհի Փոստանջյանը: «Կարեւորը, որ ձեր դիմացից են ասում»,-արձագանքեց Սահակյանը: Զարուհի Փոստանջյանի խոսափողն, այնուամենայնիվ, միացվեց, բայց երբ նա փորձում էր խոսել դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին, Գալուստ Սահակյանը կրկին անջատեց այն: Զարուհի Փոստանջյանի չկայացած ելույթը աժիոտաժ առաջացրեց դահլիճում: Ավելին՝ տեսանյութով