Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը պատրաստ է իր չհայտարարագրված ունեցվածքը նվիրել Ն. Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
hovikabr

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը խնդրեց ճշտել «օդում կախված» լուրերը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին. «Ըստ օդում կախված լուրերի՝ Հովիկ Աբրահամյանը, 1991 թվականից զբաղեցնելով տարբեր պաշտոններ եւ չարաշահելով իր դիրքերը, անձնական հարստություն է կուտակել՝ դառնալով Հայաստանի երրորդ հանրապետության խոշոր սեփականատերերից մեկը: Ըստ օդում կախված լուրերի՝ նա Երեւանի փոքր կենտրոնում երկու նորակառույց շենքի սեփականատեր է, շուրջ 20 բնակարան ունի, նրան են պատկանում մի քանի տասնյակ գազալցակայաններ, «Արտֆուդ» ընկերության 50 տոկոսը, «Արարատ» ցեմենտի 30 տոկոսը, մի քանի խաղատներ, հանգստյան տուն Ղրիմում, հանգստյան տուն եւ 5 հա հող Ծաղկաձորում եւ այլն: Վարչապետին հորդորում եմ հանձնարարել համապատասխան մարմիններին՝ ստուգել լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել հանրությանը»: Հովիկ Աբրահամյանն արձագանքեց՝ ասելով. «Մի կախված մարդ ուզում է մեր լավ տրամադրությունը փչացնի, բայց ես ուզում եմ հայտարարել, ի գիտություն մեր հանրության, իմ հայտարարագրից ավել ինչ-որ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն»: Հովիկ Աբրահամյանի ու Նիկոլ Փաշինյանի երկխոսության շարունակությունը՝ տեսանյութով