Armenian PowerSpell 2016 – հայերեն տեքստերը ԱՌԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ (տեսանյութ)

ArmenianPowerSpell հայերենի ուղղագրության ստուգման ծրագրի մշակողների խումբը շարունակում է ուրախացնել հաճախորդներին: Հազարավոր կազմակերպություններ (այդ թվում՝ պետական եւ ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ նախարարություններ եւ բանկեր) եւ օգտատերեր Հայաստանից եւ Սփյուռքից օգտվում են ծրագրից, որը կարող է ստուգել ոչ միայն ուղղագրությունը, այլեւ հիմնական քերականությունը, կետադրությունը, ճանաչել անուններ, ինչպես նաեւ իմաստային հետեւողականությունը եւ, որոշ դեպքերում, չկապակցված կամ սխալ կապակցված բառերի եւ նախադասությունների հաջորդականությունը: Ամեն օր ծրագիրը ուղղում է տասնյակ հազարավոր տառասխալներ:

2016-ի տարբերակը կյանքի իրողությունների հարմարեցված, հարմար գործիք է, որը հաջողությամբ կատարում է հայերեն տեքստերի սրբագրումը: Նույնիսկ առանց կետադրական նշանների անգրագետ գրված տեքստը ծրագիրը դարձնում է լիովին ընթեռնելի, չմոռանալով խորհուրդների օգնությամբ օգտատերին սովորեցնել հայոց լեզու: ArmenianPowerSpell 2016 նաեւ ճանաչում է ժարգոն եւ հայհոյանք, եւ հնարավորություն է տալիս փոխարինել այն ճշգրիտ տարբերակով:

Նոր տարբերակը ներառում է հզոր անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարան (320 հազար թարգմանություն)՝ լեզվի ավտոմատ ճանաչմամբ:
Ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկը ռուսերեն կամ անգլերեն բառերի հայերեն տարբերակներն առաջարկելու հնարավորությունն է, oրինակ` կոմպյուտեր – համակարգիչ, ստրախովկա – ապահովագրություն, ինչը թույլ է տալիս ավելի լավ սովորել հայոց լեզուն:
Նոր տարբերակը տրամադրում է հայերենի համար նախատեսված ապրանքների միջեւ մինչ այժմ նախադեպը չունեցող տեքստերն ուղղելու եւ վերլուծելու եզակի հնարավորություններ: Ծրագրի ալգորիթմը ապահովում աշխատանքի 99.5% ճշգրտություն, իսկ բառարանը ներառում է ավելի քան 1,270.000 բառաձեւ եւ մոտ 10 մլն բառային համակցություն, հանդիսանալով հայոց լեզվի ամենամեծ էլեկտրոնային բառարանը:

Սակայն ծրագիրը ոչ միայն ուղղում է ուղղագրական սխալները, այլ նաեւ ստուգում հիմնական քերականությունը, կետադրությունը, որոշ իմաստային հաջորդականությունները, ինչպես նաեւ չկապակցված բառաձեւերն ու բացթողումները նախադասությունների մեջ: Մի խոսքով, ծրագիրը իրականացնում է տեքստի եւ փաստաթղթերի մանրակրկիտ ստուգում, արդյունքում տալով բարձր որակի տեքստ:
Նոր տարբերակը ներառում է նաեւ երեք լրացուցիչ նոր բառարան՝ հապավումներ, անուններ ու նոր բառեր կամ տերմիններ ավելացնելու համար:

Մենք նաեւ բարձրացրել ենք հաճախորդների սպասարկման մակարդակը:

Լիցենզիան այժմ հասանելի է 3 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով: Համապատասխանաբար 7000-ից մինչեւ 50000 դրամ գնային միջակայքը ծրագիրը մատչելի է դարձնում հանրության համար:

Գործում է թեժ գիծ՝ 010 566288, ծրագիրը նաեւ վաճառվում է առցանց: Տեխնիկական սպասարկումը վերացնում է ապրանքի տեղադրման կամ օգտագործման հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները:

Մոռացե՛ք տեքստերի սխալների մասին, պատրաստեք որակյալ փաստաթղթեր՝ օգտագործե՛ք Armenian PowerSpell 2016:

Ծրագրի անվճար 7-օրյա տարբերակը կարելի է ներբեռնել կայքում՝ www.powerspell.am

Facebook: https://www.facebook.com/Armenian-PowerSpell-203387900000623/?fref=nf