Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրաքվեն ընկալվել է որպես միջոց՝ գործող նախագահի համար իշխանության մնալու». ԵԽԽՎ

Քաղաքականություն
gross-andreas

ԵԽԽՎ պատվիրակությունն այցելել է Հայաստան դեկտեմբերի 4-ից 7-ը՝ դիտարկելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին: ԵԽԽՎ պատվիրակությունն արդյունքում եզրակացություն է հրապարակել, որում ասվում է. Քարոզարշավը եղել է ոչ ակտիվ, քիչ են եղել հասարակական բանավեճերը։ Իսկ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 64 տոկոսը քվեարկել է հօգուտ փոփոխությունների՝ ապահովելով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ 25 տոկոսանոց քվորումը: Ընտրողների համեմատաբար ցածր մասնակցությունը, որը կազմել է ընդհանուր բնակչության շուրջ 50% - ը, արտացոլում է այն փաստը, որ այդ հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ թե երկրի բնակչության հասարակական կարիքներով եւ ընկալվել է բազմաթիվ քաղաքացիների կողմից որպես վստահության քվե կառավարությանը, այլ ոչ թե որպես փոփոխությունների առաջարկ: Երկուսուկես տարվա բարեփոխումների գործընթացը բավարար չէր. խորհրդարանը ընդամենը մի քանի շաբաթում է քննարկել սահմանադրության տեքստը, իսկ հանրային բանավեճերը տեւել են երկու ամիս, ինչի արդյունքում դժվար է եղել որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել: Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը՝ անցումը նախագահական համակարգից խորհրդարանական համակարգին, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես միջոց կամ հնարավորություն գործող նախագահի համար իշխանության մնալու իր նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո: Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացին, պատվիրակությունը ափսոսում է, որ իշխանությունները չեն եղել բավականաչափ մտահոգված նոր սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ, եւ պետք է նշենք մի քանի խնդիրներ, որոնցից շատերը արդեն նշված է եղել ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի  ներկայացված նախորդ հանձնարարականներում: Ընտրացուցակների անճշտությունները, որոնք պարունակում են արտերկրում մշտապես բնակվող անձանց, նույնիսկ մահացածների անուններ՝ հանգեցնելով այն պնդումների, որ այս անուններն օգտագործվում են մարդկանց կողմից, ովքեր քվեարկում են մի քանի անգամ; պնդումները խոշոր չափերի կազմակերպված ընտրակաշառքների, կարուսելի մասին, ինչպես նաեւ ընտրողների վրա ճնշման դեպքերը; Լրատվական դաշտում պայմանների անհավասարության պատճառով քաղաքական կուսակցությունները չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները՝ հասարակությանը տեղեկացնելու և մոտիվացնելու համար; վարչական ռեսուրսների չարաշահումը գործադիր մարմինների կողմից պնդումները ընտրական հանձնաժողովներին ճնշելու, կաշառելու մասին; տեղամասային ընտրական հանձնաժողովներում թերություններ հատկապես հաշվարկի ընթացքում; շարժական քվեարկության բացակայությունը բացառել է հաշմանդամ քաղաքացիների մասնակցությունը։ ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանություններին կոչ է անում անդրադառնալ այս խնդիրներին, որպեսզի վստահություն ձեռք բերի քվեարկության գործընթացի և քաղաքականության մեջ ընդհանրապես՝ Հայաստանի իրական ժողովրդավարական ապագան ապահովելու համար ։ Հայաստանում գտնվելու ժամանակ պատվիրակությունը նաեւ հանդիպել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ։ Դիտորդական առաքելության ղեկավարն էր Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս  Գրոսը։ Պատվիրակության մեջ էր նաև  Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլը, Շվեյցարիայի պատգամավոր Դորիս Ֆիալան։