«Սեյրան Օհանյանը կարող է դառնալ հաջորդ նախագահը». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
«Գյումրիից, Սպիտակից վերադառնալիս ես մտածում էի՝ ո՞վ է ամենակարգին մարդը Կառավարությունում, ո՞վ է այն մեկ լույսը այդ ամբողջ խավարի մեջ, իմ կարծիքով, կարող է դուք համաձայն չլինեք, իր անունը գեներալ Սեյրան Օհանյան է` հերոս մարդ, պարկեշտ, նվիրյալ և ընտանիքի հայր»,- հուզախառն վիճակում Ազատության հրապարակի հարթակից հայտարարում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ Սեյրան Օհանյանը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը. «Այսօր մեծ ցավով զեկուցում եմ ձեզ, որ այն մարդը, ով կարող է դառնալ Հայաստանի հաջորդ նախագահը մասնակցել է ակտիվորեն պետական հանցագործության՝ ուղարկելով Հայաստանի հպարտություն հանդիսացող զինվորներին ուղղորդված, համատարած, ստի, կեղծիքի քվեարկության և ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»։