«Մեր դիտորդին ահաբեկել են` եթե խոսես, քո ծնողները կազատվեն աշխատանքից». Ա. Սաքունց (տեսանյութ)
«Կեղծիքների, ճնշումների և ապօրինությունների այդ ամբողջ արսենալը չկար նույնիսկ 2013թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ես ԿԸՀ-ի տվյալները համարում եմ սուտ: Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն: Դրանք այնպիսի տվյալներ են, որոնք ես համարում եմ ուղղակի նկարված»,- հայտարարեց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների մասին: Նրանք դիտորդական առաքելություն են իրականացրել Վանաձորի ընտրատեղամասերում, սակայն ոչ բոլոր՝ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով: Իրավապաշտպանը բարձրաձայնեց երեկվա հանրաքվեի ընթացքում իրենց կողմից արձանագրված խախտումներ մասին ՝ լցոնումների դեպքեր, դիտորդների և լրագրողների նկատմամբ գործադրված աննախադեպ ճնշումներ, բացակա ընտրողների փոխարեն քվեարկել, կրկնաքվեարկություններ, քաղաքացիների ուղղորդված տեղափոխում տեղամասից տեղամաս և նման մի շարք այլ խախտումներ: Տեսանյութում՝ այլ բանախոսներ. Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա» միավորում Լենե Վեթելանդ, Նորվեգական հելսինկյան կոմիտե, EPDE, Նորվեգիա Սերգիյ Տկաչենկո, EPDE-ի փորձագետ, Ընտրողների կոմիտե, Ուկրաինա Ռոման Ուդոտ, EPDE-ի փորձագետ, Ընտրական իրավունքի պաշտպանության «Գոլոս» ընկերակցություն, Ռուսաստան