Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտորդն արձանագրում է գետնին թափված քվեաթերթիկներ, որոնք «ոչ»-ից պիտի դառնան «այո» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitfjkfled

Դիտորդ Մարինա Պետրոսյանը Էրեբունի թաղամասի 13/23 տեղամասում արձանագրել է հատակին շաղ տված հանրաքվեի քվեարթերթիկներ։ Նա տեղամասի նախագահի ուշադրությունն է հրավիրել կատարվածի վրա։ «Հա՞, ամեն ինչ նորմալ ա»,-պատասխանել է հանձնաժողովի նախագահը։ Մինչդեռ դիտորդի նկարահանման ժամին տեղամասն արդեն փակվել է ընտրողների համար եւ այնտեղ պետք է տեղի ունենար արդյունքների ամփոփում։ Տեսանյութից հասկացվում է, որ հանձնաժողովում գետնին թափված քվեաթերթիկները ընտրողների կատարած քվեներն են, որոնց տվյալներն ուզում է փոխել հանձնաժողովը։