Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում տեղամասի լույսերն անջատվել են

Քաղաքականություն
elections20

«Ասպարեզը» հայտնում է. 33/77, Գյումրի, թիվ 19 դպրոց, տեղամասի լույսերը հանգել է, հենց նոր: 09/14, հանձնաժողովի անդամը առանց քվեարկողի ներկայության լրացուցիչ կնիքներ է դնում, դիտորդը ուշադրությանն է ներկայացրել նախագահի, նախագահն ու քարտուղարը իրենց վրա են վերցրել ու ասել, որ նման բան չանեն, բայց արձանագրություն չեն կազմել: 18:13 09/17, քաղաքացին եկել է և պարզվել է որ իր փոխարեն քվեարկել են, պահանջում է արձանագրել խախտումը: 31/47, Դիտորդը հայտնել է, որ իր ներկայացրած խախտման վերաբերյալ հանձնաժողովի անդամների միջեւ վիճաբանություն է սկսվել, նրանք քվեարկողների ներկայությամբ բարձր վիճաբանել են: Դիտորդը մի քանի անգամ դիմել է նրանց՝ վիճաբանությունը դադարեցնելու պահանջով, սակայն հանձնաժողովի անդամները շարունակել են վիճաբանել: 09/27, լցոնումն է ունեցել, դիտորդներին մի խումբ ընտրատեղամաս մտած անձինք ահաբեկել են և փորձել են հեռու պահել, նախագահը բղավում է, թե ոչինչ չի ուզում անի, ոչ մի բան չի եղել: 18:06 06/03, լցոնման կանխում, քվեաթեթիկները անհետացել են մինչ հանձնաժողովականը գնացել է ոստիկանության հետեւից, շրջիկ խմբի դիտորդը արձանագրել է, որ տեղամասում ոստիկանության անգործության է մատնված: 31/47, Դիտորդը հայտնել է, որ տեղամասում գտնվող վստահված անձանց մեկը քվեարկել է, հաձնաժողովի անդամներից մեկը քվերաթերթիկը տվեատուփ քցելու ժամանակ ասել է, որ նա արդեն մեկ անգամ քվեարկել է: Վստահված անձը քվեարկել է նույնականացման քարտով և հնարավոր չի եղել հասկանալ նա արդեն քվեարկե՞լ է, թե՞ ոչ: 04/26, Նույն երիտասարդը բազմակի անգամ քվեարկել է տարբեր փաստաթղթերով, հանձնաժողովի նախագահը դուրս է հանել խախտողին: Առկա է տեսագրություն: 06/05, ՀՀԿ 2 վստահված անձ միաժամանակ տեղամասում են եւ գրանցամատյանում գրանցված` արձանագրել է դիտորդների շրջիկ խումբը,  դիտորդին հանձնաժողովի նախագահն ու ՀՀԿ-ական ոգելից խմիչք օգտագործած անդամը սպառնում էին հեռացնել տեղամասից: Այլ տվյալներ՝ այստեղ