Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրառվեցին ՀՀ-ում գոյություն ունեցած բոլոր տեսակի խախտումները»

Քաղաքականություն
Armen-nkar

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Ազատության հրապարակում շարունակում են պարբերաբար ասուլիսներ կազմակերպել: Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Լեւոն Զուրաբյանի հետ շարունակում է կապի մեջ լինել եւ արձանագրել խախտումները: Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ ըստ էության`այսօր կիրառվեց Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցած բոլոր տեսակի խախտումները: Եթե նախկինում մի տեսակի խախտում էր իրականացվում, ապա այս անգամ բոլոր տեսակի խախտումներն իրականացվում են. «Իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները խոստացել էին, որ ընտրակաշառք չի լինի, բայց չդիմացան: Շարունակվում են լցոնումները, ահաբեկումները, մեծ է հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշումները, գայթակղությունները`կաշառք առաջարկելը: Այս ամենով հանդերձ կարելի է ասել, որ մենք չունենք քվեարկություն, չունենք ընտրական ինստիտուտ: Եթե լսում ես այն, ինչ տեղի է ունենում ընտրատեղամասերում, կարելի է ասել` ռազմաճակատից ինչ-որ հաղորդագրություններ են կամ զավթիչ պետության կողմից ընտրական գործընթացի անցկացում: Անկախ նրանից թե ինչպիսին կլինի արդյունքները, դրանք օրինական չեն լինի: Օրինակ`2013 թվականի նախագահական ընտրություններին լցոնումներ չկային, այս անգամ չափից դուրս է: Այս ամեն ինչը արվում է նրա համար, որ ժողովրդի 95 տոկոսանոց դժգոհությունը նկատվի որպես 95 տոկոս համոզված կողմ «Այո»-ին կամ իշխանությանը: Արմեն Մարտիրոսյանն այն համոզումն ունի, որ ընտրատեղամասերում այլեւս որեւէ գործընթաց հնարավոր չէ վերահսկողության տակ պահել. «Բոլոր անօրինական գործիքներից օգտվեցին`կրիմինալի ամենալայնածավալ օգտագործումով»: