Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոկոլադե Պուտինն իր ողջ հմայքով

Untitled10

Սանկտ-Պետերբուրգում պատրաստել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շոկոլադե արձանը, իր իրական հասակով։ Մեկ մետր, 72 սանտիմետր բարձրություն ունեցող քանդակի համար օգտագործվել է 70 կգ շոկոլադ։ Ռուսաստանի առաջնորդի շոկոլադե արձանը ցուցադրվելու է  դեկտեմբերի 5-6-ն անցկացվող Շոկոլադի տոնին։ Ժպտացող Պուտինի կողքին կանգնած է լինելու նրա շունը, որը նույնպես պատրաստվել է շոկոլադից։ Այցելուները կկարողանան միայն  հիանալ հրուշակագործների ստեղծագործությամբ , քանի որ համտեսել Պուտինին՝  թույլ չեն տա։ Տոներից հետո կազմակերպիչները մտադիր են քանդակը ներկայացնել անձամբ Պուտինին։ Տեսանյութը դիտեք՝ այստեղ