Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն Օսիպյան, խնդրում ենք մոտենալ մեքենային» (տեսանյութ)

Քաղաքականություն
5

«Նոր Հայաստան» փրկության ճակատը շարունակում է երթը։ Այն բանից հետո, երբ ոստիկանական պատը կանգնեց ՀՀԿ շենքի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ, ճակատի առաջնորդները որոշեցին կարճ խորհրդակցություն անցկացնել։ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ երթը կշարունակվի մինչեւ Հանրապետության հրապարակ, որտեղ էլ կերեւա՝ ինչ անել։ Այդ ընթացքում պարբերաբար լեզվակռիվ էր տեղի ունենում ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ։ Բացի այդ ոստիկանները թույլ չէին տալիս տեղաշարժվի տեխնիկայով՝ բարձախոսներ, եւ այլն, մեքենան։ Իսկ առանց բարձրախոսների հնարավոր չի լինի առաջնորդների խոսքը հասցնել բոլոր մասնակիցներին. «Եւ այդ դեպքում պատասխանատվությունը մնում է ոստիկանության վրա»,- հայտարարում են կազմակերպիչները։ «Պարոն Օսիպյան, խնդրում ենք մոտենալ մեքենային»,- լսվում է այս հայտարարությունը «Նոր Հայաստանի» կողմից։ Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանը» հայտարարել է շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։