Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարներն ազատ են արձակվել. Օմբուդսմեն

Քաղաքականություն
mip

Րոպեներ առաջ Գևորգ Սաֆարյանը զանգահարել է Օմբուդսմենի թեժ գծին և տեղեկացրել, որ ներկա պահին ինքը և մյուս 2 բերման ենթարկվածները բաց են թողնվել ոստիկանության բաժնից: Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը Օմբուդսմենի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ եթե բերման ենթարկված ակտիվիստների մոտ վտանգավոր իրեր չհայտնաբերվեն, ապա նրանց շուտով բաց կթողնեն` առանց որևէ պատասխանատվության ենթարկելու: Տեղեկացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն Ազատության հրապարակից բերման ենթարկվելու ժամանակ զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և տեղեկացրել, որ իրեն ոստիկանության բաժին են տանում: Այնուհետև Կարո Եղնուկյանը նույնպես զանգահարել է թեժ գծին և տեղեկացրել մեկ այլ քաղաքացու` Միքայել Նահապետյանին, ևս ոստիկանություն տանելու մասին: Ներկա պահին Օմբուդսմենի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում, որտեղ առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 2 քաղաքացու հետ, ինչպես նաև հենց բաժնում տեղեկացել ևս մեկ ակտիվիստի` Սմբատ Բարսեղյանի, բերման ենթարկվելու մասին, ում ևս տեսակցել են: Այժմ Օմբուդսմենի ներկայացուցիչների մեկ այլ խումբ գտնվում է Ազատության հրապարակում և հետևում հավաքի ընթացքին:   Օմբուդսմենի աշխատակազմ