Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք գնացեք, ձեր ոչը հանգիստ ասեք, մի բորբոքվեք». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
hachn

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը հորդորեց հաճընցիներին գնալ եւ ոչ քվեարկել, եթե այդպես են ուզում. «Դուք գնացեք ձեր ոչը հանգիստ ասեք, մի բորբոքվեք»,- ասաց Կարինե Աճեմյանը: Մի կին հարցնում էր, թե ինչու են եկել եւ ժողովրդին համոզելու ոչինչ չկա: Նրա խոսքերով՝ ինչպես 2005 թ-ին, այնպես էլ այս ընտրության ժամանակ լցոնումներ են լինելու եւ անկախ նրանից՝ ժողովուրդը գնա ընտրության, թե չգնա, հանրաքվեն կանցկացվի: Հանրապետական Կարինե Աճեմյանի հետ կինը բարձր ձայնով էր խոսում։ «Այն, որ դուք պատգամավորի վրա բղավում եք, դա արդեն վատ է։ Եկել ենք ասելու, որ կիսանախագահականի ժամանակ չենք կարողացել այնպես անել, որ մեր կյանքը ավելի լավանա»,- ասաց նա: Իսկ կինը հակադարձեց «Ուզել եք, չե՞ք կարողացել անել, չեք ուզել, դրա համար չեք կարողացել անել»: Նա առաջարկեց չփոխել Սահմանադրությունը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ բնակիչներին   բացատրում էր, որ Սահմանադրական փոփոխությունները քաղաքացիներին լայն հնարավորություններ կտան եւ քաղաքացու ձեռքը իշխանության պուլսի վրա կլինի:   Մանրամասները՝ տեսանյութում