Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը դիտողություն չի՞ անի Հաշվեքննիչ պալատին

Քաղաքականություն
yolyan

Եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ՎՊ-ն կկոչվի Հաշվեքննիչ պալատ եւ այլեւս հաշվետու չի լինի ԱԺ-ին։ Արդյոք այդպիսով կավելանա՞ ՎՊ անկախությունը եւ այն ավելի անկաշկա՞նդ կլինի իր բացահայտումները ներկայացնելիս՝ առանց մտածելու, որ դրան կհետեւի Սերժ Սարգսյանի մոտ հերթական հանդիպումն ու դիտողությունները, պարոն Յոլյանը փորձեց շրջանցել հարցը: Ի դեպ, Լեւոն Յոլյանը, բացի ՎՊ նախագահի տեղակալ լինելուց, նաեւ «այո»-ի շտաբի պետի տեղակալ է։ Որքանո՞վ է նա կարողանում պահպանել իր անաչառությունը՝ համատեղելով անկախ մարմնում եւ իշխանությունների «այո»-ի շտաբում ունեցած զուգահեռ պարտավորությունները. «Ես ապացուցման ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում, դրա մասին խոսում է մեր գործունեությունը»: Նրա պատասխանները խուսափողական էին ինչպես ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում ՎՊ 2016թ. ծրագրի ներկայացմանը Իշխան Զաքարյանի բացակայության, այնպեսէլ իրենց կողմից նոր բացահայտումների ու չարաշահումների մասին. «Մենք գնահատական չենք տալիս, մենք ԱՎԾ չենք: Եթե անգամ 10 դրամ էլ լավ չի ծախսվում, իրավիճակը մտահոգիչ է»: Ավելին՝ տեսանյութով